Объявления


Форум -> Экономика и Государство -> ARMENIA PATRIA
ARMENIA PATRIA
Martos Дата: 20.08.2010, в 08:19 | Сообщение №1
Martos
Гость
Пользователь №: 2222
Сообщений: 1

Շատ եմ ուզում հավատալ, որ ռուսների հետ 49 տարով պայմանագիր կնքելը կնպաստի Հայաստանի հետագա անվտանգությանը և տնտեսական զարգացմանը........բայց, չէ որ պատմական փորձը ասում է, երբեք մի վստահեք ձեր ապագան նվաճողներին: Վելիկոռուսական հովերով տարված ռուս առաջնորդները առանց որևէ դժվարության ցարական լուծ հագցրեցին Հայաստանին: Եվրոմիության առջև ունեցած մեր պարտավորությունները հոդս ցնդեցին գրչի մի հարվածով: Իզուր չէր, որ դրան նախորդեցին մի շարք ազգի արժանապատվությունը վիրավորող իրադարձություններ, ինչպիսիներից մեկը Հայկական Կազական միության ստեղծումն էր, ռուսականացման քաղաքականության համատեքստում օտարլեզվյա դպրոցների բացումը և մի շարք միջոցառումներ "ռսի լիս ոտը" մեր երկրում օրհնելու համար: Ինչ եք կարծում մեր հեռավոր ու մոտիկ հարևանները մեզ նախանձելու են նման կարգի բաների համար, թե գեղջկական մեր հոգեբանությամբ ու դիվանագիտությամբ ձեռք ենք բերելու տարածաշրջանում "լոկոմոտիվի" դեր: Դուրս մղվելով տարածաշրջանի տնտեսական, քաղաքական և մնացած բոլոր կարգի զարգացումներից Հայաստանը փաստեց իր ընդամենը ռուսական ռազմական դիտակետ լինելու փաստը: Կոչ ենք անում բոլոր հայրենասերներին ամրագրվել ազգայնական պայքարին, առաջին հերթին մտածել հայերեն, գրել հայերեն, բոյկոտել ամեն ռուսականն ու թուրքականը....պահպանեք ազգային արժանապատվությունն ու պատիվը, պահանջեք պետական ու հասարակակական հիմնարկներում միայն հայերեն լեզվով գրված գրություններ...թուրքերեն ու ռուսերեն հարցումներին պատասխանեք հայերեն: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ. ահա մեր դեվիզը...անկախության համար պայքարը թևակոխում է նոր պատմական փուլ, առջևում սպասվում է ծանր պայքար...Ես հավատում եմ մեր հայրենիքի անկախությանն ու ազատ գոյատևմանը: Փորձեք այսօրվանից լինել մի քիչ ՀԱՅ, փորձեք գտնել ձեր մեջ հայկական անկոտրում գենը և դեն նետել մանկուրդին, որը ջարդվելով խոսում է ռուսերեն, կապկում ամեն ռուսականն ու թուրքականը ի ծաղր մեզ բոլորիս և իր նախնիների:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Отредактированно Martos 20.08.2010 г. в 08:22:52

Вы не можете ответить в тему анонимно, пожалуйста, войдите или зарегистрируйтесь!


Объявления:
 

Сайт в помощь


Друзья